
- Աշխարհի առաջնություններն անց են կացվում 1930 թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է (1874-1956 թվականներ)։ Նա ՖԻՖԱ-ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) նախագահն էր 1930-1954 թվականներին։1946 թվականին ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի անունով։
- 1950 թվականին Բրազիլիայում կառուցվեց 200 հազար տեղանոց «Մարականա» մարզադաշտը։
- Ֆուտբոլի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի Լյուսինե Լորանը։
- Աշխարհի գավաթ (Ժ. Ռիմեի գավաթ) 1930 թվականին Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆյորը։ Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ։ Հաղթանակի աստվածուհի Նիկեի ոսկե արձանիկի բարձրությունը 30 սմ էր։
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գավաթը պահպանեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայինախագահ Բարասին։
- 1966 թվականին գավաթը անհետացավ։ Այն գտավ լոնդոնցի Քորբեթը իր այգում զբոսնելիս։
- 1983 թվականին կրկին առևանգվում է 47 հազար դոլար արժողությամբ գավաթը, այս անգամ ընդմիշտ։ Բրազիլիայում ձուլեցին «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։
- Նոր գավաթը (մաքուր ոսկուց, երկրագնդի պատկերով, 36 սմ բարձրությամբ և 5 կգ քաշով) պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանգան։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների հերոսներ
Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներ
Տարի Ռմբարկուներ Գոլեր 1930 Ստաբիլե (Արգենտինա) 8 1934 Նեեդլի (Չեխոսլովակիա), Սկիավիո (Իտալիա), Կոնեն (Գերմանիա) 5-ական 1938 Լեոնիդաս (Բրազիլիա) 8 1950 Ադեմիր (Բրազիլիա) 9 1958 Կոշիչ (Հունգարիա) 11 1962 Ֆոնտեն (Ֆրանսիա) 13 1966 Գարինչա, Վավա (Բրազիլիա) , Լ. Սանչես (Չիլի), Երկովիչ (Հարավսլավիա), Ալբերտ (Հունգարիա),Իվանով (ԽՍՀՄ) 4-ական գոլ 1970 Մյուլլեր (ԳՖՀ) 10 1974 Լյատո (Լեհաստան) 7 1978 Քեմպես (Արգենտինա) 6 1982 Ռոսի (Իտալիա) 6 1986 Լինեքեր (Անգլիա) 6 1990 Սկիլաչի (Իտալիա) 6 1994 Սալենկո (Ռուսաստան), Սկոիչկով (Բուլղարիա) 6-ական 1998 Շուքեր (Խորվաթիա) 6 2002 Ռոնալդո (Բրազիլիա)
Комментариев нет:
Отправить комментарий