вторник, 23 декабря 2014 г.

ՈՒեֆա Չեմպիոնների Լիգա

                                   
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (UEFA Champions League) ,ամենամյա առաջնություն որն անց է կացվում Եվրոպայում:Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։ Այդ օրերին ամբողջ աշխարհի ֆուտբոլասերները հավաքվում են ստադիոններում և հերուտաէկրանների շուրջ որպեսզի հետևեն ֆուտբալային հրավառութ-յանը:Մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ Եվրոպայի բոլոր երկրներից :Առավել դիտարժան խա-ղերը իմ կարծիքով  սկսվում են 1/8-րդ եզրափակչից,քանի որ այդ փուլում հայտնված յուրաքանչյուր ակումբ հավակնում է չեմպիոնության :Առավել տիտղոսակիր ակումբների թվին են դասվում Մադրիդի Ռեալը ,Միլանը,Լիվերպուլը,Այաքսը,Չելսին,Բարսելոնան,Բավարիան և այլն:
Յուրաքանչյուր ֆուտբոլասեր, անբացատրելի զգացողություն է ունենում, երբ լսում է Չեմպիոնների Լիգայի օրհներգը:Այն անբացատրելի է նաև ֆուտբոլիստների համար:Կարծես երաժշտությունը անցնում է մարմնի բոլոր մասերով և հասնում հոգուն ու մարտական շունչ հաղորդում:Շատ ֆուտբոլիստներ,որոնք ավարտել են ֆուտբալիստի կարիերան,  իրենց հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել են, որ ամեն ինչ կանեին` միայն թե  նորից լսեին այդ օրհներգը ֆուտբոլիստի կարգավիճակով :Անվերջ կարող եմ խոսել օրհներգի մասին, բայց այսօր սահմանափակվենք այսքանով ,մի քանի օրից անդրադառնալու պայմանով :
Գավաթը,որի համար պայքարում են 77 ակումբները հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն հինգ ակումբներ ունեն այդ իրավունքը.Մադրիդր Ռեալը,Միլանը,Լիվերպուլը և Այաքսը:
ՈՒԵՖԱՆ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական մլն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 մլն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 մլն եվրո, կիսաեզրափայիչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական մլն եվրո և հաղթողին՝ 7 մլն եվրո պարգևավճար։


Комментариев нет:

Отправить комментарий